Ագաթատի բրենդային կոնյակն է։ Անկրկնելի լրացում կայացած տղամարդկանց հետընթրիքյան սիգարին։ Այսօր Կոնյակն ու Բրենդին ձեռք են բերել կարևոր դիրք համաշխարհային շուկայում և մենք աշխատում ենք մեր ներդրումն ունենալ այդ գործում: Ագաթատ կոնյակը կարող է արժանի մրցակից լինել ցանկացած կոնյակի համար: Հնեցման ամենաբարձր տարիքը 25 տարեկանն է։ Ագաթատի արտադրական պրոցեսում օգտագործվում է բացառապես հայկական տեղական խաղող, որն աճում է Արարատյան դաշտավայրում և Տավուշի մարզում։ Շշի ձևավավորումը իրականացվել է ժամանակակից տենդենցների թելադրանքով և իր մեջ ամփոփում է յուրօրինակ նրբագեղության ու շքեղության համադրությունը։
Ոսկու գույն ունի՝ միախառնված սաթագույն երանգներին։ Ունի ծխեցված կաղնու բույր։ Այս կոնյակն ունի նուրբ ու քնքուշ համային երանգներ։ Երեք, յոթ և տաս տարվա հնեցմամբ։ Տեսակի խաղողի փունջը դեռ շարունակում է զարգանալ։
Մուգ կարմրափայտի երանգերով գույն։ Նուրբ բույր՝ կազմված բարձրակարգ խաղողի տեսակաների փնջից։ Սիգար հիշեցնող հարուստ համ: Երեք, յոթ և տաս տարվա հնեցամամբ։
Գերազանցապես սիրված տեսակ։ Ամփոփում է կաղնու փայտի բույրը և հայկական խաղողի քաղցրությունը։ Պատրաստաված է բացառապես հատուկ պայմաններում աճեցված խաղողից։ Երեք, յոթ և տաս տարվա հնեցամամբ։ Կոնյակը ստացվում է երկակի թորման արդյունքում։
Հին ոսկեգույնի հետ միախռնված սուտակագույն։ Արտաշավանը այն հատուկ տեսակն է, որը կարելի է վստահորեն առանձնացնել անհամեմատ վառ համով, ինչը հատուկ է այն խաղողի համային որակներին որոնցից կազմվել է այս տեսակի փունջը։
Արենի գյուղը գտվում է Հայաստանի հարավ -արևմտյան մասում։ Այն Արենի գինու հայրենիքն է։ Արենին ունի սեւ սաթի գույն։ Խորհուրդ է տրվում մատուցել աղանդերի, մրգերի, սուրճի հետ՝ տաք սենյակային ջերմաստիճանում:
Կատարյալ դեսերտի գինի, որը կարող է լինել տարբեր տեսակներից, բայց կա առնվազն մեկը որը կարող է գոհացնել նրանց, ովքեր կարծում են, որ չեն սիրում քաղցր գինիներ։ Հանրաճանաչ գինու տեսակ՝ սիրված հայկական գինիների շուկայում։
Օղու այս տեսակը փափուկ համ ունի, ինչը հատուկ է դեղձի համար։ Դեղձի օղին կթարմացնի ձեր քիմքը՝ իր նուրբ համով ու աննշան քաղցրությամբ։ Այս տեսակը կօգնի, որ ամառը շուտ գա և երկար մնա Ձեզ հետ․․․։ Հիանալի համադրույթուն է Ձեր նախընտրած կոկտեյլի համար։
Թթի օղին թորվում է սպիտակ թթի պտուղներից, որոնք աճում են Տավուշի մարզում։ Այն հայտնի հյուրասիրության խմիչք է, որը առաջարկվում է պատվավոր հյուրերին՝ ճաշի ժամանակ։
Հայերիս պատմության համը։ Շատ քիչ մրգեր ունեն այնպիսի հարուստ ժառանգություն, որով ծիրանը կարող է հպարտանալ։ Այսպիսով, սա հատուկ պտուղ է հայերի համար, ինչն այս օղին դարձնում է առավելապես յուրահատուկ։
Իրապես՝ անվանը համապատասխան։ Կոնյակը պատրաստվում է հատընտիր խաղողի տեսակների փնջից։ Հայկական արտադրության այս տեսակի կոնյակը լինում է 3,5,6,7,10 տարի հնեցմամբ։ Կատարելության, ուժի և միաժամանակ էլեգանտության վառ համադրությունն է։ Պահպանված են փայտից ստացված համային որակները և կաղնեփայտի բույրը: Կոնյակն ունի գեղեցիկ, ինտենսիվ մուգ սաթի գույն՝ հաճելի փայլով:
Մարդկանց մի ստվար բազմություն սիրում է օղին համադրել մեկ այլ խմիչքի հետ, բայց Դուք դրա կարիքը չեք ունենա հոնի օղի համտեսելու դեպքում, քանի որ այն ունի առանձնահատուկ համ, որն անհրաժեշտ է վայելել առանց որևէ խառնուրդի։
Սա միջին չորության, հավասարակշռված մուգ գույնի գինի է։ Մոշի հարուստ բույրը ստեղծում է հարուստ ու հագեցած համ։ Կիսաքաղցր է, հարմար է դեսերտին, ճաշի կամ ուղակի լավ ընթրիքի սեղանի շուրջ վայելելու համար։
Ագաթատի նռան գինիները պատրաստված են նռան հատընտիր հատիկներից, որոնք աճում են անմիջապես Տավուշի մարզում։ Այս գինին ունի թարմ, թթու համ և յուրահատուկ բույր, որը բնորոշ է այն պտուղներին, որոնցից այն ստացվում է։ Այս տեսակն ունի 5 անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ քան հասարակ կարմիր գինին։
Պատրաստված է հատընտիր Ռկացիթելի տեսակի խաղողից, նվազագույնը 4 տարի հնեցմամբ։ Զգուշորեն ճզմված, թթվեցրած ու թորված, որի ժամանակ կաևոր նախապայման է եղել պահպանել տեսակի առանձնահատկությունները ու համահոտային հատկությունները։ Այս սկզբունքը պահպանվում է նաև խմիչքի հնեցման ողջ ընթացքում։