Ցուցահանդես

2016թ. Հուլիսի 12-ին Արարատ հյուրանոցում կազմակերպվել էր հայկական ապրանքների ցուցահանդես – վաճառք: Հայ արտադրողներն ու ստեղծագործողները ցուցադրեցին  իրենց աշխատանքները:

ArmProd EXPO 2015

2015 թվականի Հոկտեմբերի 16-ից 18-ը  երևանյան կենտրոնական ցուցասրահում Երևան-Էկսպո տեղի ունեցավ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես։ Ագաթատ Գոլդի արտադրանքը ստացավ որակի սերտիֆիկատ, որպես բարձր որակի արտադրանք և ոսկե մեդալ, որպես լավագույն կոնյակի գործարան։

ArmProd EXPO 2014

Հոկտեմբերի 24-ին Ագաթատ-Գոլդն իր մասնակցությունը ունեցավ միջազգային “ArmProd EXPO ցուցահանդեսին, որը բացվեց ուրբաթ Մայրաքաղաք Երևանում, նորակառույց ” Yerevan Expo ” ցուցադրական համալիրում։ Ցուցահանդեսին իրենց մասնակցությունը ունեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այդ թվում նաև գյուղնախարարության ներկայացուցիչները՝ նախարար Սերգո Կարապետյանի գլխավորությամբ։

Հովանավորչություն

Ագաթատ-Գոլդը հանդիսանում էր «Պատանի պատմագետների»  ակումբի կողմից կազմակերպած Սողոմոն Թեհլերյանի հիշատակին նվիրված միջոցառման հովանավորը: